Armenian(2020(
Հարցաթերթիկ մանկության անցանկալի դեպքերի և կյանքի նշանակալի իրադարձությունների մասին
(Pediatric ACEs and Relevant Life Events Screener) (PEARLS)`երեխա (Child)
Պետք է լրացվի Խնամողի կողմից
Այսօրվա ամսաթիվը`
Երեխայի անունը` Ծննդյան ամսաթիվը`
Ձեր անունը` Հարաբերությունը երեխայի հետ`
Շատ ընտանիքներում կյանքի սթրեսային իրադարձություններ են տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում
նման դեպքերը կարող են ազդել Ձեր երեխայի կյանքի և բարօրության վրա։ Մենք ցանկա նում ենք Ձեզ
հարցեր տալ Ձեր երեխայի մասին, որպեսզի կարողա նանք օգնել նրան հնարավորին չափ առողջ լինել։
Ձեր երեխայի ծնվելուց հետո նա երբևէ տեսե՞լ է հետևյալները կամ ներկա եղե՞լ է դրանց ժամանակ։
Խնդրում ենք նշել անցյալի և ներկայի դեպքերը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ որոշ հարցեր բաղկացած են
մեկից ավելի մասից, որոնք միմյանցից բաժանված են «ԿԱՄ»-ով։ Եթե նման հարցի մասերից որևէ մեկի
պատասխանը «Այո» է, ապա ամբողջ հարցի պատասխանը «Այո» է։
Child (Parent/Caregiver Report) – Deidentified
1-ին
§ Ձեր երեխան երբևէ ապրե՞լ է այնպիսի ծնողի/խնամողի հետ, որն ազատազրվել/բանտարկվել է։
§ Ձեր կարծիքով Ձեր երեխան երբևէ իրեն աջակցությունից զրկված, չսիրվա ծ և/կամ անպաշտպան զգացե՞լ է։
§
Ձեր երեխան երբևէ ապրե՞լ է այնպիսի ծնողի/խնամողի հետ, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է
ունեցել (օրինակ` ընկճախտ, շիզոֆրենիա , երկբևեռ խանգարում, PTSD կամ տագնապային խանգարում)։
§ Պատահե՞լ է, որ ծնողը/խնամողը երբևէ վիրավորի, նվաստացնի կա մ ճնշի Ձեր երեխային։
§ Երեխայի կենսաբանական ծնողը կա մ նրա որևէ խնամող երբևէ ոգելից խմիչքների, թմրադեղերի կամ դեղատոմսով
տրվող դեղերի չարաշահման հետ կապված խնդիրներ ունեցել է, կամ այժմ ունի՞։
§
Երբևէ եղե՞լ է, որ Ձեր երեխան իր որևէ խնամողի կողմից պատշաճ խնամք չստանա (օրինակ` վտանգա վոր
իրավիճակում պաշտպանություն չստանա կամ հիվանդ կամ վնասված վիճակում խնամք չստանա` նույնիսկ այն
դեպքում, երբ դա հնարավոր է եղել ապահովել)։
§
Ձեր երեխան երբևէ տեսել կամ լսե՞լ է որ ինչ-որ մեկը բղավի նրա ծնողի/խնամողի վրա, հայհոյի, վիրավորի կամ
նվաստացնի նրան։ ԿԱՄ Ձեր երեխ ան երբևէ տեսել կամ լսե՞լ է որ իր ծնողին/խնամողին ապտակեն, ոտքով կամ
բռունցքով հարվածեն կամ զենքով վիրա վորեն։
§ Ձեր տանը կա՞ այնպիսի մեծահասակ, որը հաճախ կամ շատ հաճախ հրում, քաշում, ապտակում է Ձեր երեխային կամ
ինչ-որ բան է նետում նրա վրա ։ ԿԱՄ Պատ ահե՞լ է, որ Ձեր տանը որևէ մեծահա սակ երբևէ Ձեր երեխային այնքան
ուժգին հարվածի, որ հար վա ծի տեղը մնա կամ երեխան վնասվածք ստա նա ։ ԿԱՄ Ձեր տանը բնակվող որևէ
մեծահասակ երբևէ սպառնա ցե՞լ է Ձեր երեխային կամ այնպիսի բան արել, որ երեխան վախենա վնասվելուց։
§
Ձեր երեխան երբևէ սեռական բնույթի ոտնձգության ենթարկվե՞լ է։ Օրինակ`որևէ մեկը ձեռք է տվել Ձեր երեխային
կամ նրան ասել, որ երեխան իրեն ձեռք տա անցանկալի ձևով կամ այնպես արել, որ երեխան իրեն վատ զգա կամ
երբևէ փորձել է Ձեր երեխայի հետ օրալ, անալ կամ վագինա լ սեռական հա րա բերություն ունենալ։
§
Երեխայի խնամող(ներ)ի հարաբերությունների միջև երբևէ զգալի փոփոխություններ եղե՞լ էն։ Օրինակ`
ծնողը/խնամողն ամուսնալուծվել կամ բաժանվել է, կամ կենակիցը փոխադրվել է Ձեր տանն ապրելու կամ հեռացե լ է
տնից։
Նշեք այս առաջին բաժնի «Այո» պատասխանների թիվը`
Խնդրում ենք շարունակել պատասխանել հարցաթերթիկի հակառա կ կողմի հարցերին։