Armenian(2020(
Հարցաթերթիկ մանկության անցանկալի դեպքերի և կյանքի նշանակալի իրադարձությունների մասին
(Pediatric ACEs and Relevant Life Events Screener) (PEARLS)`երեխա (Child)
Պետք է լրացվի Խնամողի կողմից
Այսօրվա ամսաթիվը`
Երեխայի անունը` Ծննդյան ամսաթիվը`
Ձեր անունը` Հարաբերությունը երեխայի հետ`
Շատ ընտանիքներում կյանքի սթրեսային իրադարձություններ են տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում
նման դեպքերը կարող են ազդել Ձեր երեխայի կյանքի և բարօրության վրա։ Մենք ցանկա նում ենք Ձեզ
հարցեր տալ Ձեր երեխայի մասին, որպեսզի կարողա նանք օգնել նրան հնարավորին չափ առողջ լինել։
Ձեր երեխայի ծնվելուց հետո նա երբևէ տեսե՞լ է հետևյալները կամ ներկա եղե՞լ է դրանց ժամանակ։
Խնդրում ենք նշել անցյալի և ներկայի դեպքերը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ որոշ հարցեր բաղկացած են
մեկից ավելի մասից, որոնք միմյանցից բաժանված են «ԿԱՄ»-ով։ Եթե նման հարցի մասերից որևէ մեկի
պատասխանը «Այո» է, ապա ամբողջ հարցի պատասխանը «Այո» է։
Child (Parent/Caregiver Report) Deidentified
1-ին
§
Ձեր երեխան երբևէ ապրե՞լ է այնպիսի ծնողի/խնամողի հետ, որն ազատազրվել/բանտարկվել է։
§
Ձեր կարծիքով Ձեր երեխան երբևէ իրեն աջակցությունից զրկված, չսիրվա ծ և/կամ անպաշտպան զգացե՞լ է։
§
Ձեր երեխան երբևէ ապրե՞լ է այնպիսի ծնողի/խնամողի հետ, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է
ունեցել (օրինակ` ընկճախտ, շիզոֆրենիա , երկբևեռ խանգարում, PTSD կամ տագնապային խանգարում)։
§
Պատահե՞լ է, որ ծնողը/խնամողը երբևէ վիրավորի, նվաստացնի կա մ ճնշի Ձեր երեխային։
§
Երեխայի կենսաբանական ծնողը կա մ նրա որևէ խնամող երբևէ ոգելից խմիչքների, թմրադեղերի կամ դեղատոմսով
տրվող դեղերի չարաշահմա ն հետ կապված խնդիրներ ունեցել է, կամ այժմ ունի՞։
§
Երբևէ եղե՞լ է, որ Ձեր երեխան իր որևէ խնամողի կողմից պատշաճ խնամք չստանա (օրինակ` վտանգա վոր
իրավիճակում պաշտպանություն չստանա կամ հիվանդ կամ վնասված վիճակում խնամք չստանա` նույնիսկ այն
դեպքում, երբ դա հնարավո ր է եղել ապահովել)։
§
Ձեր երեխան երբևէ տեսել կամ լսե՞լ է որ ինչ-որ մեկը բղավի նրա ծնողի/խնամողի վրա, հայհոյի, վիրավորի կամ
նվաստացնի նրան։ ԿԱՄ Ձեր երեխ ան երբևէ տեսել կամ լսե՞լ է որ իր ծնողին/խնամողին ապտակեն, ոտքով կամ
բռունցքով հարվածեն կամ զենքով վիրա վորեն։
§ Ձեր տանը կա՞ այնպիսի մեծահասակ, որը հաճախ կամ շատ հաճախ հրում, քաշում, ապտակում է Ձեր երեխային կամ
ինչ-որ բան է նետում նրա վրա ։ ԿԱՄ Պատ ահե՞լ է, որ Ձեր տանը որևէ մեծահա սակ երբևէ Ձեր երեխային այնքան ուժգին
հարվածի, որ հարվ ածի տեղը մնա կամ երեխան վնասվածք ստանա։ ԿԱՄ Ձեր տանը բնակվող որևէ մեծահա սակ
երբևէ սպառնացե՞լ է Ձեր երեխա յին կամ այնպիսի բան արել, որ երեխան վախենա վնասվելուց։
§ Ձեր երեխան երբևէ սեռական բնույթի ոտնձգության ենթարկվե՞լ է։ Օրինակ`որևէ մեկը ձեռք է տվել Ձեր երեխային կամ
նրան ասել, որ երեխան իրեն ձեռք տա անցանկալի ձևով կամ այնպես արել, որ երեխան իրեն վա տ զգա կամ երբևէ
փորձել է Ձեր երեխայի հետ օրալ, անալ կամ վագինալ սեռական հարաբերություն ունենալ։
§
Երեխայի խնամող(ներ)ի հարաբերությունների միջև երբևէ զգալի փոփոխություններ եղե՞լ էն։ Օրինակ`
ծնողը/խնամողն ամուսնալուծվել կամ բաժանվել է, կամ կենակիցը փոխադրվել է Ձեր տանն ապրելու կամ հեռացել է
տնից։
Նշեք այս առաջին բաժնի «Այո» պատասխանների թիվը`
Խնդրում ենք շարունակել պատասխանել հարցաթերթիկի հակառա կ կողմի հարցերին։
2-րդ
Խնդրում ենք նշան դնել «Այո» վանդակում, որտեղ
§
Ձեր երեխան երբևէ Ձեր թաղում, համա յնքում կամ դպրոցում տեղի ունեցած վայրագություն տեսե՞լ է,
լսել՞լ է կամ դրա զոհը եղե՞լ է։ (օրինակ` սպ առնալիքներ, հարձակում կամ այլ վայրագություն,
պատերազմ կամ ահաբեկչություն)։
Այո
Ոչ
§
Ձեր երեխան խտրականության ենթարկվե՞լ է (օրինակ` ճնշման ենթարկվել, նվաստա ցվել կամ
հեռացվել` իր ռասայի, ազգային պատկանելության, սեռական ինքնության, սեռական կողմնորոշման,
դավանանքի, ուսման հետ կա պ ված դժվարությունների կամ անկարողությունների պատճառով)։
Այո
Ոչ
§ Ձեր երեխան երբևէ բնակության հետ կապված խնդիրներ ունեցե՞լ է (օրինակ` եղե՞լ է անապաստան,
առանց մշտական բնակության վայրի, վեցամսյա ժամա նա կահա տվա ծում ավելի քան երկու անգամ
փոխե՞լ է բնակության վայրը, տնից վտարվե՞լ է, կամ նրա տունը բռնագրավվե՞լ է պարտքի դիմաց,
կամ նա ստիպված եղե՞լ է տարբեր ընտանիքների կամ ընտանիքի տարբեր անդամների հետ
ապրել)։
Այո
Ոչ
§ Դուք երբևէ մտահոգվե՞լ եք, որ Ձեր երեխան բավա րա ր չափով սնունդ չուն ի , կամ որ Ձեր երեխայի
սնունդը կարող է վերջանալ ավելի վաղ, քան Դուք կհասցնեք սնունդ գնել։
Այո
Ոչ
§
Ձեր երեխային երբևէ բաժանե՞լ են իր ծնողից կամ խնամողից` նրան հոգեծնողի խնամքին հանձնելու
կամ ներգաղթի պատճառով։
Այո
Ոչ
§ Ձեր երեխան երբևէ ապրե՞լ է այնպիսի ծնողի/խնամողի հետ, որը լուրջ ֆիզիկական հիվանդություն կամ
հաշմանդամություն է ունեցել։
Այո
Ոչ
§
Ձեր երեխան երբևէ ապրե՞լ է այնպիսի ծնողի կամ խնամողի հետ, որը մահացել է։
Այո
Ոչ
Նշեք երկրորդ բաժնի «Այո» պատասխանների թիվը`
Child (Parent/Caregiver Report) Identified
(
Armenian(2020(