Դժվար մանկության ապրումների վերանայված հարցաշար
Կալիֆորնիայի գլխավոր վիրաբույժի ընդհանուր կլինիկական խորհրդատվական
կոմիտե
Մեր փոհհարաբերությունները և ապրումները, նույնիսկ մանկության տարիներին, կարող են ազդել մեր
առողջության և բարեկեցության վրա։ Դժվար մանկության ապրւմները շատ հաճախ հանդիպող
երևույթներ են: Խնդրում ենք պատմել մեզ, թե արդյոք Դուք զգացել եք ստորև նշված ապրումներից որևէ
մեկը, քանի որ դրանք կարող են ազդել Ձեր առողջության վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում:
Այս տեղեկությունը կօգնի Ձեզ և Ձեր մատակարարին հասկանալ, թե ինչպես միասին աշխատել, որպեսզի
բարելավել Ձեր առողջությունն ու բարեկեցությունը:
Ցուցումներ. Ստորև ներկայացված է Դժվար մանկության ապրումների (ԴՄԱ) 10 չափորոշիչներից
բաղկացած ցանկը: Ստորև նշված ցուցակից խնդրում ենք նշել յուրաքանչյուր ԴՄԱ ստուգանիշ, որը
Դուք զգացել եք նախքան Ձեր 18 տարեկան դառնալը։ Ապա, խնդրում ենք գումարել Ձեր ապրած ԴՄԱ
կատեգորիաները և նշել
ընդհանուր թիվը
ներքևի հատվածում.
Դուք զգացե՞լ եք սննդի պակաս, ստիպվա՞ծ եք եղել կրել կեղտոտ հագուստ, կամ ոչ ոք չե՞ք
ունեցել, ով կպաշտպանի կամ հոգ կտանի Ձեր մասին:
Դուք կորցրե՞լ եք Ձեր ծնողին ամուսնալուծության, լքվածության, մահվան կամ այլ
պատճառներով:
Դուք ապրե՞լ եք մեկի հետ, ով ընկճված է եղել, ունեցել է հոգեկան խնդիրներ կամ
ինքնասպանության փորձ է կատարել:
Դուք ապրե՞լ եք մեկի հետ, ով ալկոհոլի կամ թմրանյութի կախվածություն է ունեցել,
ներառյալ կախվածություն դեղատոմսով դեղորայքից:
Ձեր ընտանիքում ծնողները կամ մեծահասակները երբևէ հարվածել, բռունցքով խփել կամ
սպառնացե՞լ են միմյանց:
Դուք ապրե՞լ եք մեկի հետ, ով բանտարկվել է:
Ձեր ծնողը կամ մեծահասակը երբևէ հայհոյել, վիրավորել կամ նվաստացրե՞լ է Ձեզ:
Ձեր ծնողը կամ մեծահասակը երբևէ հարվածել, ծեծել կամ ֆիզիկական վնաս պատճառե՞լ է
Ձեզ:
Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր ընտանիքում ոչ ոք չի սիրում Ձեզ կամ համարում որ Դուք
յուրօրինակ եք:
Ունեցե՞լ եք անցանկալի սեռական կապ (օրինակ` փաղաքշանք, օրալ, անալ, հեշտոցային,
ներթափանցում):
Ձեր ԴՄԱ միավորը նշած պատասխանների ընդհանուր թիվն
Դուք հավատում եք, որ այս ապրումներն ազդե՞լ են Ձեր առողջության վրա:
Ոչ այնքան Որոշ չափով
Շատ
Մանկության ապրումներն անհատի կյանքի պատմության ուղղակի մի մասն են:
Ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվելու բազմաթիվ եղանակներ կան:
Խնդրում ենք տեղյակ պահել մեզ, եթե գաղտնիության հետ կապված հարցեր ունեք: