Դժվար մանկության ապրումների վերանայված հարցաշար
Կալիֆորնիայի գլխավոր վիրաբույժի ընդհանուր կլինիկական խորհրդատվական
կոմիտե
Մեր փոհհարաբերությունները և ապրումները, նույնիսկ մանկության տարիներին, կարող են ազդել մեր
առողջության և բարեկեցության վրա։ Դժվար մանկության ապրւմները շատ հաճախ հանդիպող երևույթներ
են: Խնդրում ենք պատմել մեզ, թե արդյոք Դուք զգացել եք ստորև նշված ապրումներից որևէ մեկը, քանի որ
դրանք կարող են ազդել Ձեր առողջության վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում: Այս տեղեկությունը
կօգնի Ձեզ և Ձեր մատակարարին հասկանալ, թե ինչպես միասին աշխատել, որպեսզի բարելավել Ձեր
առողջությունն ու բարեկեցությունը:
Ցուցումներ. Ստորև ներկայացոած է Դժվար մանկության ապրումների (ԴՄԱ) 10 չափորոշիչներից
բաղկացած ցանկը: Ստորև նշված ցուցակից խնդրում ենք իրար գումարել ԴՄԱ-ի չափորոշիչների այն
թվերը, որոնք Դուք զգացել եք նախքան Ձեր 18 տարեկան դառնալը, և գրեք ընդհանուր թիվը ներքևի
հատվածում: (Կարիք չկա նշելու, թե որ չափորոշիչներն են Ձեզ վերաբերում, պարզապես նշեք այդ
չափորոշիչների ընդհանուր թիվը:)
Դուք զգացե՞լ եք սննդի պակաս, ստիպվա՞ծ եք եղել կրել կեղտոտ հագուստ, կամ ոչ ոք չե՞ք ունեցել, ով
կպաշտպանի կամ հոգ կտանի Ձեր մասին:
Դուք կորցրե՞լ եք Ձեր ծնողին ամուսնալուծության, լքվածության, մահվան կամ այլ պատճառներով:
Դուք ապրե՞լ եք մեկի հետ, ով ընկճոված է եղել, ունեցել է հոգեկան խնդիրներ կամ ինքնասպանության
փորձ է կատարել:
Դուք ապրե՞լ եք մեկի հետ, ով ալկոհոլի կամ թմրանյութի կախվածություն է ունեցել, ներառյալ
կախվածություն դեղատոմսով դեղորայքի:
Ձեր ընտանիքում ծնողները կամ մեծահասակները երբևէ հարվածել, բռունցքով խփել կամ սպառնացե՞լ
են միմյանց:
Դուք ապրե՞լ եք մեկի հետ, ով բանտարկվել է:
Ձեր ծնողը կամ մեծահասակը երբևէ հայհոյել, վիրավորել կամ նվաստացրե՞լ է Ձեզ:
Ձեր ծնողը կամ մեծահասակը երբևէ հարվածել, ծեծել կամ ֆիզիկական վնաս պատճառե՞լ է Ձեզ:
Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր ընտանիքում ոչ ոք չի սիրում Ձեզ կամ համարում որ Դուք յուրօրինակ եք:
Ունեցե՞լ եք անցանկալի սեռական կապ (օրինակ` փաղաքշանք, օրալ, անալ, հեշտոցային,
ներթափանցում):
Ձեր ԴՄԱ միավորը նշած պատասխանների ընդհանուր թիվն է
Դուք հավատում եք, որ այս ապրումներն ազդե՞լ են Ձեր առողջության վրա:
Ոչ այնքան
Որոշ չափով
Շատ
Մանկության ապրումներն անհատի կյանքի պատմության ուղղակի մի մասն են:
Ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվելու բազմաթիվ եղանակներ կան:
Խնդրում ենք տեղյակ պահել մեզ, եթե գաղտնիության հետ կապված հարցեր ունեք: